fbpx
Իրավական
10:42 13/09/2019

Պետբյուջեից գումար են վերցրել, բայց տեսակցության սենյակը վերանորոգել է «թաղային հեղինակությունը»

Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը՝ Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են դուրս գրել:

«Ժողովուրդ» օրա­թերթը կալանավայրում տարածված տեղեկությունները փորձեց ճշտել «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայիս պետ Սամվել Մկրտչյանից, ով ասաց. «Վերջին անգամ վերանորոգվել են 2010, 2015 և 2017 թվականերին, ընթա­ցիկ վերանորոգումներ է արվել: Իմ օրոք և, բնական է, ինձանից առաջ ով է արել՝ ես չգիտեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ