fbpx
Աշխարհ

Պետդեպը նշել է ՌԴ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու պայմանը

ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի շուրջ որոշակի պայմանների դեպքում: Այդ մասին Россия 24-ին հայտնել են Պետդեպարտամենտում:

Գերատեսչությունում նշել են, որ այդ պայմանն է առանց խոչընդոտների ստուգումներ իրականացնելու հանարավորությունը` հանուն «ԱՄՆ-ի և իր դաշնակիցների» անվտանգության:

Հիշեցնենք որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց համաձայնագրից դուրս գալու մասին հրամանը: Դա հայելային պատասխանի արդյունքն էր, քանի որ ավելի վաղ Ռուսաստանը հայտարարեց համաձայնագրին իր մանսնակցությունը դադարեցնելու մասին ի պատասխան ԱՄՆ-ի համապատասխան քայլի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ