fbpx
Աշխարհ
17:40 16/01/2020

Պետդուման հաստատեց Միշուստինի նշանակումը ՌԴ վարչապետի պաշտոնում

ՌԴ Պետականն դուման համաձայնություն է տվել նախագահի կողմից Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի նշանակմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը կողմ է քվեարկել 383 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը, ձեռնպահ է մնացել 41-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունը միաձայն կաջակցի Միշուստինի թեկնածությանը: ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքով՝ լիբերալ-դեմոկրատների կուսակցության պատգամավորների մեծամասնությունը մտադիր էր աջակցելու Միշուստինին: ՌԴԿՊ-ն ձեռնպահ մնալու որոշում էր կայացրել:

Աշխատանքի ընդմիջմանը լիագումար նիստին գրանցվել էր 438 պատգամավոր:

Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ իր ղեկավարած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ