fbpx
Աշխարհ

Պետդուման պահանջում է Պուտինին եթերում վիրավորած հաղորդավարին հանձնել ՌԴ-ին

Ռուսաստանի Պետդուման կոչ է արել քրեական գործ հարուցել ու դատել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիային: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Անհրաժեշտ է Վրաստանի ներկայացուցչին քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ նա իրեն անվայել է պահել և վիրավորել երկրի ղեկավարին: Պահանջում ենք նրան արտահանձնել ՌԴ»,- ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ էր ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ