fbpx
Աշխարհ

Պետերբուրգում ձերբակալվել է Լեհաստանի՝ ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացին

Սանտկ Պետերբուրգում Ռուսաստանի ՆԳՆ-ի Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Լեհաստանի քաղաքացուն, որը միջազգային հետախուզման մեջ էր: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով տարածաշրջանում ՆԳՆ-ի վարչությանը:

Տղամարդը թաքնվում էր իրավապահներից շուրջ 20 տարի շարունակ:

1990-ականների վերջում նա հետախուզվում էր հայրենիքում կատարած մի քանի հանցագործությունների համար:

2018 թվականին լեհական Լյուբլին քաղաքի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ծեծկռտուքի, շորթման, անօրինական ազատազրկման, սահմանն անօրինական ճանապարհով հատելու մեջ և դատապարտել է հինգ տարի ազատազրկման:

45-ամյա տղամարդուն հնարավոր է դարձել բռնել շուրջ երկու տարի անց: Ներկայումս Լեհաստանի իրավապահ մարմինները տեղեկացվել են ձերբակալման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ