fbpx
Ժամանց

19:00 14/6/2019

Պետերբուրգը Եվրոպայի զբոսաշրջության առաջատար ուղղությունն է․ WTA

Սանկտ Պետերբուրգը հաղթել է World Travel Awards (WTA) մրցանակաբաշխության «Եվրոպայում քաղաքային զբոսաշրջության առաջատար ուղղություն 2019» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը կայացել է Պորտուգալիայի Մադեյրա կղզում: Այս մասին հաղորդում է WTA ծառայությունը:

Քաղաքն արդեն հաղթող է ճանաչվել նույն անվանակարգում 2017 թվականին: Անցյալ տարի ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքը հաղթել էր լավագույն մշակութային ուղղություն անվանակարգում և կրկին ոչ առաջին անգամ:

Եվրոպայում լավագույն լյուքս բիզնես հյուրանոց է դարձել Մոսկվայի Swissotel Krasnye Holmy: Պետերբուրգի Լոտտե հյուրանոցը մրցանակ է ստացել որպես Եվրոպայի առաջատար շքեղ հյուրանոց:

Վերեվ