fbpx
Հասարակություն

Պետք չէ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը դարձնել չտեսնված ու չլսված մի բան. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է երեկ` ապրիլի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

«Պուտինը աշխարհի ամենաբարեկիրթ քաղաքական դեմքերից է, որի մասին ռուսաստանցի շատ գործիչներ ասում են, որ նա շփման մեջ շատ ուժեղ գայթակղիչ վարվելակերպ ունի:Նույնը կարելի է ասել ФСБ- ով անցած գրեթե բոլոլոր գործիչների մասին: Նրանց հրապարակային պահվածքում կա հանդուրժողականություն, գեղեցիկ ժպիտ, բայց արի ու տես, որ այդ ամենի հետ միասին, Ռուսաստանը աշխարհի ամենակրիմինալիզացաված հասարակություններից մեկն է, քաղաքական սպանությունները սովորական բան են դարձել, խոսքի ու հավաքների ազատություններրը գտնվում է խայտառակ վիճակում, բոլորը բոլորից գողանում են….
Սա ասեցի այն պատճառով, որ ոմանք դեմոկրատիա ասածը չգիտես ինչու միայն տեսնում են ձևական տրամաբանության մեջ, այսինքն կարևորը այն է, որ մարդիկ լինեն սովետական ռայկոմականի կերպարով, մնացածը խնդիր չէ:
Ինձ համար այսօրվա դեպքը բնականաբար դատապարտելի էր, ինչպես որ դատապարտելի կլինի իմ անձնական շրջապատում կատարված ցանկացած նմանատիպ դեպք, որովհետև նման կերպով հարցեր լուծելը լավ չէ, և լավ կլինի, որ ոչ ոք նման կերպով հարցեր չլուծի: Բայց ինձ համար շատ ավելի զզվելի է դառնում այն, երբ այս ամենը դարձնում են աշխարհում չտեսած ու չլսված մի բան, որ սա դեմոկրատիայի վերջն է, պետք է բոլորը այս մարդկանց գամեն անարգանքի սյանը, և այլ, և այլն: Հարգելիներս, իսկ միգուցե ձեր ուզածը դեմոկրատիա չէ, և ձեզ ավելի շատ հոգեհարազատ է բոլշեիկյան ու ֆաշիստական միաբովանդակ դրսևորումները:
Իսկ վերջում ասեմ, որ ժողովրդավարության պատմությունը քաղաքական առումով կենսագործողները , այդքան էլ նրբանկատ կերպարներ չեն եղել»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2993557287405323

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ