fbpx
Քաղաքականություն
17:10 02/03/2020

Պետք չէ հանրային խուճապ ստեղծել. Նարեկ Զեյնալյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Առողջապահության  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խոսել է կորոնավիրուսի Հայաստանում արձանագրված դեպքի և բնակչության խուճապի մասին։

Նրա խոսքով իրավիճակին պետք է լուրջ վերաբերվել, սակայն այն խուճապը, որն առաջացել է հասարակության շրջանում, ավելի լուրջ է։

«Պետք չի թերագնահատել իրավիճակը, պետք է լուրջ պատրաստվել այս ամենին, բայց նաև պետք չի հանիրավի խուճապային տրամադրություններ ստեղծել, որը կատարվում է նաև որոշ լրատվամիջոցների կողմից»,-նշեց Զեյնալյանը։

Հանրաքվեի քարոզարշավի հետ կապված Զեյնալյանը նշեց, որ այժմ քարոզարշավը ակտիվ փուլ չի մտել, չնայած որ մարզերում արդեն իրականացվում են, սակայն մարզերում վիճակը վերահսկելի է։ Իսկ հետաձգումը կապված է այս շաբաթվա փոփոխությունների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ