fbpx
Կառավարություն

Պետք է աջակցենք հաշմանդամություն ունեցող մարզիկներին․ Արայիկ Հարությունյան

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բասկետբոլի տղամարդկանց՝ Գլենդել-Բևեռլի Հիլզ թիմերի հանդիպման մեծ ընդմիջմանը ցուցադրական մրցելույթ ունեցան ԲԿՄԱ-ի և ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող բասկետբոլիստները: Նրանց խաղին հետևւմ էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը ասաց, որ շատ ողջունելի է նման ակտիվությունը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, աջակցենք հաշմանդամություն ունեցող մարզիկներին, պարալիմպիկ խաղերի մասնակիցներին, որպեսզի նրանք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան և ներառական գործընթացները, որոնք տեղի են ունենում, հետապնդում են ամենափոքր տարիքից կրթության առանձնահատուկ կարիք ունեցողների, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առանձնահատուկ պայմաններ ապահովելու նպատակ: Եվ նոր սերունդների համար այսպիսի խաղերը, մրցաշարերը սովորական կդառնան»,-ասաց նախարարը:

Հարցին, թե առողջ ապրելակերպը սոցիալական այս խավի շրջանակներում արմատավորելու և տարածելու նպատակով կառավարությունը երկար տարիներ անցկացնում էր «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթները, դրանք շարունակվելո՞ւ են, մեր զրույցին ներկա փոխնախարար Գևորգ Լոռեցյանը վստահեցրեց, որ այդ ծրագրերը շարունակվելու են:

Աղբյուրը՝ Aravot.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ