fbpx
Աշխարհ

Պետք է բանակցություններ սկսել Պուտինի հետ Սիրիայի հարցով․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Անհրաժեշտ է, որ Արեւմուտքը եւ Ֆրանսիան բանակցություններ սկսեն ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի հետ Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի ու արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում։

«Անհրաժեշտ է բանակցություններ վարել Պուտինի հետ, որովհետեւ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ ընդհանուր շահեր ունի Սիրիայի այդ հատվածում»,-ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ