fbpx
Աշխարհ

Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Եվրամիությունը և Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ ավտոկրատ Ադրբեջանը բավական երկար ժամանակ պատերազմ է մղում ժողովրդավարական Հայաստանի դեմ:

Այս մասին CBC-ի հետ զրույցում նշել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Մենք պետք է օգնենք Հայաստանին և կանխենք հումանիտար աղետը հայկական անկլավում՝ Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը»,- նշել է Ռասմուսենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ