Սպորտ

Բարսայի հետ խաղում մենք պետք է ցույց տանք մեր որակները․ Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի ու «Բարսելոնայի»  հետ սպասվող խաղի մասին։

«Ամենակարևորն այն է, որ մենք լավ էինք գործում հարձակման գծում և հաճույք ստանում խաղից:

Գիտեինք, որ պետք է փորձեինք միանգամից որսալ խաղի տեմպը, և դա մեզ հաջողվեց:

Մենք պետք է մեկ խաղացողի պես գործենք: Առջևում «Բարսելոնայի» դեմ խաղն է, իսկ այդ ակումբը միշտ վտանգավոր է:

Մենք պետք է մեր որակները ցույց տանք», – ասել է Լևանդովսկին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ