fbpx
Քաղաքականություն

Պետք է դադարեցնել քաղաքականությունը՝ մեզ սպառնալու միջոցով փորձել պարտադրել լուծում. Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին

Ես Ադրբեջանի իմ գործընկերոջն էլ եմ ասել, համանախագահներին էլ եմ ասել, որ Հայաստանը, Արցախը սպառնալիքների ներքո Արցախի հարցի կարգավորման չի գնա: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանը աննախադեպ թվով զորավարժություններ է անցկացրել, որոնց մասնակցել են Թուրքիան, Վրաստանը:

Հարցին, թե ինչով է Հայաստանը պատասխանելու այդ զորավարժություններին, Փաշինյանը հիշեցրեց, որ քիչ առաջ իր ներկայացրած 100 քայլերի մեջ շատ լուրջ կետեր կային և հենց դա է իրենց պատասխանը:

«Ես կարծում եմ, որ մենք բանակցային սեղանի շուրջ, կառուցողական բանակցային գործընթացով լուծենք Ղարաբաղի հարցը: Պետք է դադարեցնել քաղաքականությունը՝ մեզ սպառնալու միջոցով փորձել պարտադրել լուծում: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, մեր դիրքորոշումը շատ կառուցողական է՝ հիմնված փաստերի վրա: Մենք ուզում ենք հասնել հարցի կարգավորման, ոչ թե ձև անել, թե հարցի կարգավորման վրա աշխատում ենք: Մենք առաջարկում ենք ձև անելը դադարեցնել և անցնել բովանդակային իրական քննարկումների, որոնք հաշվի են առնում, որ մենք պետք է հարցը կարգավորենք, ոչ թե ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տանք հանենք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հարցին, թե Ալիևի կողմից նման պատրաստակամություն տեսե՞լ է, նա արձագանքեց. «Դե եկեք բանակցությունների փակ հատվածներից բան չասեմ: Ես ոչ թե ձեզնից գաղտնիք ունեմ, ուղղակի կոռեկտ չէ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ