fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը չի օգնում Հայաստանին . Պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից

Ամբսուրդ է, երբ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ու դեռ պետք է նրանց հիմնավորի, որ իր սուվերեն տարածքի վրա են ագրեսիա կիրառում, պետք է հիմանվորի, որ իր բնակավայրերի վրա են հարձակվել, պետք է հիմնավորի, որ նույնիսկ ռուսական զորքերի տեղակայման վայրերի վրա են հարձակվել։

Նույնիսկ եթե Հայաստանը պատերազմ Հայտարարի Ադրբեջանին, միևնույն է՝ չեն օգնելու Հայաստանին։ Այնպիսի տպավորություն է, թե զենք են տվել առանց պատրոնների, ու սպասում են Ադրբեջանի հարձկամանը։

Դրա համար պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից և համագործակցել Հայաստանին սատարող երկրների ու կառույցների հետ։ Միջազգային կրիմինալ ու բռնապետերի համագործակցության հարթակը Հայաստանի պետական շահերին դեմ է։

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ