Սպորտ

Մոտիվացիաս ամենաբարձր մակարդակի վրա է, պետք է հաղթահարենք Ռեալին․ Կլոպ

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում միմյանց հետ կմրցեն «Ռեալ» Մադրիդն ու «Լիվերպուլը»։

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է սպասվող խաղին։

«Իմ մոտիվացիան ամենաբարձր մակարդակի վրա է, քանի որ ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։

Այս հանդիպումը ոչ մի ընդհանուր բան չունի 2018-ի եզրափակիչի հետ։ Այդ հանդիպումը վաղուց անցյալում է։

Լսել եմ, որ ֆավորիտ են համարում «Ռեալին», բայց մենք ոչ մի խնդիր չունենք մրցակցի այդպիսի դերի հետ։ Նպատակը աշխարհին ինչ-որ բան ապացուցելը չէ, այլ ցույց տալն է մեր երկրպագուներին, որ մենք դեռ պայքարում ենք։

Մենք պետք է հաղթահարենք «Ռեալի» արգելքը, պետք է շրջանցենք մեզնից առաջ գտնվող թիմերին Պրեմիեր լիգայում։

Կձգտենք լավ խաղալ», – Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ