fbpx
Քաղաքականություն

Պետք է հասնել նրան, որ Լարսը բեռների ազատ տեղաշարժն ապահովի ԵԱՏՄ տրամաբանությամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան: Այս մասին հոկտեմբերի 2-ին Փաշինյանն ասել է ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Լարսի խնդիրը բոլորս գիտենք: Դա երկար տարիներ շարունակվող խնդիր է: Մենք պետք է ԵԱՏՄ-ի շրջանակում հասնենք այնպիսի լուծումների, որ Լարսը լիարժեք ապահովի բեռների ազատ տեղաշարժն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ դրված է Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսության հիմքում»,-նշել է Փաշինյանը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ