«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մտադիր է ամռանը գլոբալ թարմացնել թիմի կազմը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Չավին Ռիկի Պուչին, Օսկար Մինգեսանին, Մարտին Բրեյթվեյթին, Սամուել Ումտիտինին, Կլեման Լանգլենին, Ֆերան Ժուտգլանին, Միրալեմ Պյանիչին և Ֆրանսիշկու Տրինկանինտեղեկացրել է, որ նոր թիմ փնտրեն իրենց համար:
Նշվում է, որ «Բարսելոնան» նաև չի գնի վարձավճարով հանդես եկող վինգեր Ադամա Տրաորեի և հարձակվող Լյուկ դե Յոնգի տրանսֆերային իրավունքները:
