Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով Բունդեսթագում, նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան ամենալուրջ մարտահրավերն է ԵՄ պամտության մեջ, այն ցույց տվեց՝ որքան խոցել է Եվրոպան:
Կանցլերը նշել է, որ Գերմանիան հուլիսի 1-ից նախագահելու է ԵՄ-ում և իրենք իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Եվրոպան բախվել է ամենալուրջ մարտահրավերին:
«Մի կողմից, մենք պետք է հաղթահարենք ճգնաժամի հետևանքները, մյուս կողմից էլ՝ Եվրոպան էլ ավելի մրցունակ դարձնենք: Եվրոպան Գերմանիայի կարիքն ունի, և մենք Եվրոպայի կարիքն ունենք»,-ասել է նա:
Մերկելը կոչ է արել Եվրամիությունում պառակտում և թուլություն թույլ չտալ, քանի որ Եվրոպայի թշնամիները դրան են սպասում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

