UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ դեռևս չի մտածում ֆուտբոլիստի կարիերա սկսելու և «Լեգիոն-Դինամոյի» կազմում խաղալու մասին։
Խաբիբը ասել է, որ թիմին աջակցում է այն ժամանակ, երբ գտնվում է Մախաչկալայում։
«Մենք ընկերական հարաբերություններ ունենք, փորձում եմ ներկա գտնվել տնային խաղերին։ Խաղադաշտ դուրս գալու ծրագրեր դեռևս չունեմ։
Ես շատ ժամանակ եմ անցկացնում ինքնաթիռներում։ Գուցե, ավելի շատ, քան քայլում եմ։
Իսկ ֆուտբոլային մարզաշապիկի մեջ տեղավորվելու համար, գոնե պետք է 5 կգ նիհարեմ»,- ասել է Խաբիբը։