Սպորտ

Լիվերպուլը կփորձի պաշտպանել Պրեմիեր լիգայի տիտղոսը, եթե այն շահի. Վիրջիլ վան Դեյք

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսեց Անգլիայի առաջնությունում անցկացվող պայքարի մասին:

«Ես գիտեմ, թե որքան ժամանակ են սպասում մեր երկրպագուները այս չեմպիոնությանը: Բայց, ցավոք, նրանք չեն կարողանա լինել մեզ հետ, եթե հաղթենք:

Ինձ համար Պրեմիեր լիգայում հաղթելը երազանք է, որը կարող է իրականություն դառնալ: Անցած մրցաշրջանում մենք շատ մոտ էինք դրան, մենք մոտ ենք և հիմա` նույնիսկ ավելի մոտ, քան նախորդ մրցաշրջանում:

Կփորձենք հաղթել մնացած յորաքանչյուր 9 խաղում: Դա է նպատակը: Երկու հաղթանակ` և մենք չեմպիոն ենք: Բայց պետք չէ կանգ առնել: Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով հաջորդ մրցաշրջանում ևս:

Հաջորդ մրցաշրջանը կսկսվի բավականին արագ` այս մրցաշրջանի եզրափակիչ խաղից հետո: Մարզիչը խոսեց մեզ հետ և ասաց, որ Հաջորդ մրցաշրջանի տոնայնությունը կսահմանվի վերջին ինը հանդիպումներին համապատասխան:

Մենք դեռ տիտղոս չենք նվաճել: Բայց նպատակը հաջորդ մրցաշրջանը նույն ձևով սկսելն է: Մենք կարող ենք շարունակել առաջադիմել: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են առաջընթաց ունենալ: ԱՊԼ-ում հաղթանակը կարող է լինել լավ փորձ:

Մենք կարող ենք հասնել հաղթանակին առաջին հերթին այս մրցաշրջանում և հետո կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում: Եթե ​​տիտղոսը նվաճենք, մենք կփորձենք պաշտպանել այն: Սա այն է, ինչին մենք ձգտում ենք, բայց բոլորը գիտեն, թե որքան դժվար է տիտղոս պահպանելը, հատկապես Անգլիայում, այն դեպքում երբ  նոր մրցաշրջանը դեռ չի սկսվել: Մենք փորձեցինք պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը, բայց դա այդպես էլ չստացվեց », – ասաց Վան Դեյքը:

Աղբյուր՝  Daily Mail։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ