ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ կարելի է պայմանավորվել ու իրենք դա նկատում են ՆԱՏՕ-ի հետ շփումներում։
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգն ասել է, որ հնարավոր է Ռուսաստանը ցանկանա ուժ կիրառել ու գնա առճակատման ճանապարհով, և իրենք պետք է պատրաստ լինեն դրան։
Նշենք, որ հունվարի 12-ին նախատեսված է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ։
Ստոլտենբերգը նաև կարևոր է համարել քաղաքական որոշում կայացնելուն ուղղված ջանքերը։