fbpx
Քաղաքականություն

Պետք է սատար կանգնենք ահաբեկչությունից տուժված բոլոր երկրներին․ Նարեկ Այվազյան

Տիկնայք և պարոնայք, Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցող ահաբեկչությունները Արցախում տեղի ունեցող ցեղասպանների կոալիցիայի կողմից վարվող ահաբեկչական պատերազմի բացիլներն են:

Վստահ եմ, որ մեր իշխանությունը կկարողանա, շաղկապելով և օգտագործելով դեպքերը, իրավիճակը ծառայեցնի մեր շահերին: Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որ մեր հող են բերվել այդ վարձկան ահաբեկիչները, որպեսզի բանացնեն ու ճանապարհ հարթեն իրենց չարության գաղափարներին՝ իրագործեն իրենց թուրանի նպատակները:

Որ չարախնդում եք դրա կապակցությամբ կամ հայտնում եք, որ ձեզ ոչ մի ցավ չի պատճառում կամ հասնում էր իրենց, մի հատ փորձեք տեղեկատվություն գտնել և հասկանալ, թե ինչու են հենց իրենց թիրախավորել: Նրանք հակաահաբեկչական հռետորիկա բանցնող և գործ անող երկրներն են, որոնք կշտամբել ու նախատել են էրդողանական քաղաքականությանն ու նաև միջազգային հարթակներում օժանդակել են մեզ:

Մենք պետք է սատար կանգնենք և օժանդակենք ահաբեկչությունից տուժված բոլոր երկրներին ու ժողովուրդներին, քանզի կիսում և հասկանում ենք նրանց ցավը, նույնիսկ ավելին, քան թե իրենք, որովհետև մենք դա վերապրել ենք և ուժեղ ենք, աննկարագրելի տոկուն ենք դարձել: Միայն թե դա պետք է դառնա նաև գիտակցություն:

Իրենց փաստարկված խոսքից գործուն քայլեր ձեռնարկելը ժամանակ է պահանջելու, և վստահ եմ, որ այն տեղի է ունենալու, քանզի ահաբեկիչները թե՛ մեզ այլընտրանք չեն թողել, որ հաղթենք այս սրբազան պատերազմը, թե՛ քաղաքակիրթ աշխարհին չեն կարողանալու երկար պահել իրենց կողմից ստեղծված բյուրոկրատական քաոսի ու կարճաժամկետ շահերի սահմաններում՝ ավերելով համամարդկային բարձրագույն արժեքները:

Մենք ենք կանխելու այդ ծրագիրը, և ինչքան համերաշխ գործենք հնարավոր դաշնակիցների հետ, այդքան ուժգին ու արագ կկատարենք մեր առաքելությունը:

Հ.Գ. Համերաշխությունս եմ հայտնում Եվրոպայի ժողովուրդներին, և զգոնություն ու ուժ եմ մաղթում, ինչպես նաև դիմում ու առաջարկում նրանց, որ օժանդակեն Հայաստանին ու Արցախին հակաահաբեկչական պայքարում, որն իրականացնում ենք ԼՂՀ տարածքում:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4882333248445197?__cft__%5B0%5D=AZVL-EBzEPxx9wMuC_-_vf3LSiFChGkFqZQFIxZGojWbip3U09WXReTofdTf2CvvDHzUOahoaLbtIku4Aqlo6vpsiNnKaSpWd_xntTLbF0-CL8f-w9QB-DTbSkHjPPEm76Q&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ