Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․ Բաքոյան-Azat TV
Խորհրդարան
11:55 26/08/2021

Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․ Բաքոյան

Այսօր ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խոսեց ազգային փոքրամասնություններից։

Նա ասաց, որ վերջին 30 տարում Կառավարությունը միշտ էլ ուշադրություն դարձրել է ազգային փոքրամասնություններին, բայց դա բավարար չի եղել, քանի որ կիրառված գործիքակազմերը արդյունավետ չեն եղել։

Բաքոյանը վստահություն հայտնեց, որ առաջիկա 5 տարիներին Կառավարությունն ավելի շատ ուշադրություն է կենտրոնացնելու ազգային փոքրամասնությունների վրա ու շրջադարձային քայել է իրականացնելու այս ոլորտում։

Նա որպես օրինակ բերեց մի խնդիր, որ եզդիական համայնքը կազմում է 40 հազար մարդ, բայց եզդիերեն լեզվի մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ