fbpx
Իրավական

Պետք է սպասել վերջնական պատասխաններին. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

Ըստ նախնական պայմանավորվածության՝ Քննչական կոմիտեին են հանձնվելու մայիսի վերջին «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին:

«Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», – ասաց նա:

Փոխվարչապետը կարծում է, որ ըստ այդ հետազոտության արդյունքների` կառավարությունը համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի:

«Պետք է սպասել վերջնական պատաասխաններին», – ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ծրագիրն ինչ հանգուցալուծում է ունենալու, Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել:

«Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը», – ասաց նա:

Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն ասաց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:

«Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է», – ասաց Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր եզրակացություն իր հետևանքներն է ունենալու՝ լինելու են կողմ ու դեմ խմբեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ