fbpx
Եվրահանգրվան

Ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն երկրների ինքնիշխանության հարգմամբ․ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամփոփել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները։

Միշելը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ։

ԵԽ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ջանքերը, որոնք ուղղված են վերջին ռազմական բախումից հետո սահմանին տիրող լարվածությունը թուլացնելուն։

Միշելի խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը ընդունել են, որ երկրների ՊՆ ղեկավարների միջև ուղիղ կապ է հաստատվել իր (Միշելի-խմբ․) աջակցությամբ։ Նա նշել է, որ այս մեխանիզմը կարող է դրական ազդել լարվածության թուլացման ու միջադեպերի կանխարգելման հարցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ