fbpx
Գիտություն

11:30 25/8/2019

Պետք է ոչ թե ռմբահարել Մարսը, այլ պարզապես տաքացնել այն․ Իլոն Մասկ

Մարս մոլորակի վրա եղած պայմանների ձևափոխության գաղափարը, որ այն լինի պիտանի մարդու ապրելու համար, մարդկանց մտքերը զբաղեցնում է դեռ վաղուց։

Բոլորովին վերջերս էլ միլիարդատեր Իլոն Մասկն իր թվիթերյան միկոբլոգում գրել է, որ պետք է Կարմիր մոլորակի վրա իրականացնել բազմաթիվ միջուկային պայթյուններ, որ դա առաջացնի կլիմայական ռեակցիա, միլիարդավոր տոննաների հասնող սառույցները հալվեն և կհայտնի ածխաթթու գազ։

Մի քանի օր անց, սակայն Մասկը խմբագրել է ինքն իրեն և հերթական թվիթերյան գրառման մեջ ասել, որ պետք է ոչ թե ռմբահարել Մարսը, այլ պարզապես տաքացնել հազարավոր արևային անդրադարձիչների օգնությամբ, որոնք ամրացված կլինեն արբանյակներին։ Այդ ժամանակ մոլորակը ավելի տաք կլինի և կրկին կհայտնվի ածխաթթու գազ։

Մասկը ի դեպ, այս թվիթին այլևս չի անդրադարձել։

Վերեվ