Սպորտ

Պետք է որոշ դետալներ կատարելագործենք մեր խաղում. Շտեգեն

Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ կայացած հանդիպման մասին է խոսել «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

«Մարդիկ գիտեն՝ ինչի եմ ընդունակ: Պարզապես ցանկանում եմ ամբողջովին կենտրոնանալ իմ աշխատանքի վրա ու ելույթ ունենալ ուժերիս 100 տոկոսով: Կարծում եմ՝ այսօր ցուցադրեցի դա:

Մենք լավ հանդիպում անցկացրեցինք ու կարևոր միավոր վաստակեցինք: Հիմա պետք է որոշ դետալներ կատարելագործենք մեր խաղում»,- Շտեգենի խոսքերը է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենն հետ էր մղել «մեղուներ»-ի հարձակվող Մարկո Ռոյսի 11-մետրանոց հարվածը, իսկ հանդիպումը ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ