fbpx
Տնտեսություն

10:46 10/10/2019

Պետք էր ՀԴՄ համակարգը էլեկտրոնային դարձնել, որ մարդիկ նման խնդիր չունենային. Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ վարչապետը նաև նշել է, որ Անկախության օրը Գյումրի էր այցելել 15 հազար մարդ, սակայն ՀԴՄ-ները տպվել էին նույնքան, որքան տպվում են նախորդ օրերին:

«Դրա համար, պարոն վարչապետ ջան, պետք է գործելակերպում հետևողական լինեիք, չթողեիք, որ ինչ-որ մարդիկ մեր միտքը փորձեին սեփականացնել կամ լղոզել: Բռնեինք միասին ՀԴՄ համակարգը էլեկտրոնային դարձնեինք, որ մարդիկ նման խնդիր չունենային ու տպեին ՀԴՄ-ները: Հենց հարցը այն է, որ մարդիկ պատրաստակամ են ու երկխոսում են, իսկ դուք դա կա՛մ չեք նկատում, կա՛մ չնկատելու եք տալիս: Վառ օրինակն էլ ես ու իմ առաջարկությունն է ձեր կառավարությանը՝ ի նպաստ սարերի հետևում գտնվող տնտեսական ռեֆորմների:

Պարզ չէ՞, որ շարժական ՀԴՄ, որ կարողանային տանել-բերել ու ֆիքսել առևտուրը չեն կարողացել և այդ պատճառով չեն տպել ՀԴՄ:

Դրա համար, ընկեր վարչապետ, քարերը թափեք փեշերից ու կրկին դիտարկեք մեր առաջարկը, բոլորս գիտենք, որ դիտարկումներ եղել են, բայց այս անգամ լավ կլինի առաջարկող կողմի՝ իմ, մեր ու առանց նախկին ռեժիմական ֆինանասատնտեսական աշխատողների, որ ձեր ու մեր նաև պատկերացրած տնտեսական հեղափոխությանը նպաստող մոդուլներ ներդրվեն հարկային ոլորտում», – գրել է նա:

Իր գրառման մեջ Նարեկ Այվազյանը նաև նշել է, որ չնայած դա շարժական է, բայց հաշված է ու կոնկրետ վաճառքի կետերից չեն հանի բերի այդտեղ, որովհետև, օրինակ, խանութն աշխատում է Երևանում, ինքը ժամանակավոր առևտուր է անում Գյումրի:

«Գումարած նաև այն, որ շատ մարդիկ առևտուր են անում հենց այդ օրը ու չեն գնի դրա համար ՀԴՄ ապարատ, էլ չեմ ասում, որ չկա, պակասուրդ ունենք», – գրել է նա:

Դրա համար, պարոն վարչապետ ջան, պետք է գործելակերպում հետևողական լինեիք, չթողեիք, որ ինչ-որ մարդիկ մեր միտքը փորձեին…

Geplaatst door Narek Ayvazyan op Woensdag 9 oktober 2019

Վերեվ