Հասարակություն

Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն

Դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել Պետրոս Ղազարյանը, այս մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց անձամբ նա:

Նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվել է շուրջ մեկ ամիս առաջ: Մինչ այդ երկար տարիներ աշխատում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ