fbpx
Տնտեսություն

Փետրվարին սննդամթերքի գինն աճել է

2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.4% և 0.1%-ով:

2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%, ծառայությունների սակագներինը` 0.4%, իսկ հունվար-փետրվարին 2018թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 1.3%, 2.1%, 0.7% և 0.5%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 1.7% և 7.4% գնաճը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.6%, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 7.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ բանջարեղենի գներն աճել են 3.4-18.2 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 8.3%-ով: Մրգի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 11.3%, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 1.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի գներն աճել են 0.3-10.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 0.3%-ով: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.3%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.5 տոկոսային կետով:

Աղբյուր՝  shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ