Պետությանը կամ համայնքին է վերադարձվել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոցներ․ ՀՀ դատախազություն

Հրապարակող՝

dataxazutyun

Ամենադիտվածներ

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձվել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքի գույք և դրամական միջոց:
Դատախազական ակտերի հիման վրա՝ համայնքներին են վերադարձվել՝
  • 3 մանկապարտեզ,
  • 1 մարզադաշտ,
  • բնության 1 հուշարձան,
  • 2 պուրակ,
  • 209 միլիոն 159 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հա մակերեսով հողամաս։

Այն փաստը, որ ՀՀ դատախազությունը պետությանը կամ համայնքին է վերադարձնում նախորդած շրջանում հանցավոր կամ անօրինական ճանապարհով տարբեր անձանց կողմից ձեռք բերված գույքը եւ դրամական միջոցները, իհարկե, ողջունելի է։ Սակայն հայ հանրությունը պետք է զգոն լինի, քանի որ ներկա իշխանությունը իրավապահ մարմինների այդ և նմանօրինակ տեղեկատվությունը ծառայեցնում է մարդկանց «ուղեղները լվանալու» և իր ցածր վարկանիշը բարձրացնելու նպատակով։

Ամենաթարմ