fbpx
Խորհրդարան
18:00 13/02/2020

Պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում» թեմայով

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:

Նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը:

ԱԺ նիստում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Այս նախագծով օրենսդրորեն ամրագրվում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ