fbpx
Քաղաքականություն

Պետություն ունենում են արժեհամակարգ ունեցող երկրները. Հրանտ Վարդանյան

Հրանտ Վարդանյանը գրել է.

ԱՐԵՎՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ

Պետություն ունենում են արժեհամակարգ ունեցող երկրները:

Առաջին արցախյան պատերազմը հաղթեցինք,որովհետև հայի արժեհամակարգի էներգետիկ ուժը համամարդկային էր: Նախորդ դարասկզբի մեծ ցեղասպանությունից վիրավոր էր հայը՝ դրանով իսկ տարբերվում էինք մնացածից:Մեր վերաբերմունքը ցեղասպան թուրքի նկատմամբ՝սատկող իմպերիան կառավարեց ու օգտագործեց իր նպատակների համար:Մենք տարբերվում էինք հետսովետական բոլոր հանրապետություններից, մենք մեծ սփյուռք ունեինք ու անմոռանալի վիշտ, տնից քշվածի ցավ էինք կրում մեր սրտում,դրա համար էլ արցախյան պատերազմում հաղթեցինք:
Բոլոր կայսերություններն էլ՝ մեր ատամները վաղուց հաշվել ու շատ լավ տեսել են մեր ուժեղ ու թույլ կողմերը:

Մեր բազմակողմ,հազարակարծիք լինելը միշտ են օգտագործել ընդեմ մեզ՝ մեր տարբերների ձեռքերով են մեզ սանձել, ճնշել, նսեմացրնել :

Ռուսական կայսերության առանձնահատկությունը կայանում է նրանում,որ վերջինս՝ մեր հոգին ու լեզվամտածելակրեպը աղավաղելով, ասիմիլացնելով է կառավարել, հիպնոզացված ենիչերիներ բազմացնելով:
Մեր պայքարի իմաստն այսօր՝ ազգային, անսասան արժեհամակարգի վերականգման համար պետք է լինի, որը հեն՛ց համամարդկային է, մարդասեր է,իսկ դրա համար ուժեղանալ, ջանք ու եռանդ թափել է պետք: Մենք առաջին արցախյան պատերազմը հաղթեցինք, համ էլ մուրացինք,որ ճանաչեն՝այդպես չի լինում,հաղթանակող կողմը պարտադրում է,իսկ մենք մուրացինք,չպահանջեցինք,հիմա էլ մուրում ենք, որովհետև համ այն ,համ այս պատերազմը պարտադրվեց մեզ՝մենք պատերազմ չենք հայտարարել,ոչ մի անգամ:Մեզ իմպերիան միշտ է պարտադրելու, քանի դեռ չենք հասկացրել,որ այլևս չենք ենթարկվում: Դարձել ենք օտարների ձեռքին նայող փնթի մուրացկան ու էժանագին ձևերով իրար միս ենք ուտում լափի համար: Հո դուք ապուշ չեք՞,ուշքի եկեք՝ թքել եմ բոլորիդ վրա, եթե չեք կարողանում հավաքել ուժերն ու ոչ ասել պարտադրողներին։

Աշխարհի սկզբից ենք գալիս,
մենք շատ հին ենք, հոգնած ,վրաներս արդեն հավերժի փոշին է նստել,կուրացել ենք, հազիվ ենք քայլում՝ռուսն էլ մեր ծերանոցի անխիղճ, բռի, մեծ ծծերով բուժքույրն է: Թուուու….
Այսօր, մեր աչքի առաջ փլվեց, ֆանտաստիկ արագությամբ քանդվում ու սատկում է՝ ստի, կեղծի,կիսատի,օտարապաշտի հիվանդների ձեռքերով ստեղծածը: Թող քանդվի՝օտար լեզուներով քարոզած ու սովորած, կիսագողական,կիսահայրենասիրական,քաղքենիների, գավառացիների,անողնաշար գավառական համակարգը,որի հենքը բոլշևիզմն ու փողն է եղել:

Միայն, Համայն Հյության,Մեր Բարեկամ Ժողովորդների, Առողջ Երիտասարդների, Հայրենասեր Արհեստավարժների, Հայաստանակենտրոն Քաղաքականությամբ Կհաղթահարենք ՈՒ Զիլ Կապերնք՝ Քսանմեկերորդ, Ոսկե Դարը Նոր է Սկսվում:

Հ.Գ.
Մենք, ճապոնացու նման պետք է հառնենք մոխիրներից՝ չէ, որ նրանք Արևի ծագման երկրում են ապրում, մենք Արևային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ