fbpx
Աշխարհ

20:00 12/9/2019

Փհենյանի քայլը առաջ կտանի Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական լուծումը

Չինաստանը գովեստով է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու մասին Հյուսիսային Կորեայի հայրտարարությանը:

Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդին Աբդուլահի հետ համատեղ ասուլիսում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին Վաշինգթոնին կոչ է արել առավել կառուցողական արձագանքել Փհենյանից ստացվող ազդակներին:

«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետ միջուկային թեմայով երկխոսությունը շարունակելու Հյուսիսային Կորեայի արտահայտած պատրաստակամությունը: Մենք համոզված ենք, որ դա Փհենյանի կողմից կարևոր քայլ է, որը թույլ կտա առաջ տանել Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական լուծումը»,- ասել է Չինաստանի արտաքեին գերատեսչության ղեկավարը:

Նա հույս է հայտնել, որ մինչև այս ամսվա վերջ Հյուսիսային Կորեան և Միացյալ Նահանգները վերսկսեն բանակցությունները:

Վերեվ