Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ջերմուկի ավագանու կայացրած որոշմանը՝ կապված՝ Ջերմուկ համայնքում մետաղական հանքարդյունաբերություն արգելելու հետ։
«Ջերմուկի ավագանին որոշում է կայացրել հավանություն տալ մոտ 3000 բնակիչների ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՐԳԵԼԵԼՈւ վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Անկախ նրանից , թե հետապնդվող նպատակը որքանով է բարի, զուտ իրավական իմաստով այս որոշումը հակաօրինական, հակասահմանադրական է, քանզի համայնքի ավագանին նման որոշում կայացնելու իրավասություն չունի, հետևաբար այս որոշումը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք», – Գրել է Վահե Դանիելյանը։
Նշենք նաև, որ Վահե Դանիելյանը գրառումը բուռն արձագանքների է արժանացել ու տվյալ գրառման մեկնաբանություններում շատերն իրենց դժգոհությունն են հայտնել օգնականի խոսքերի վերաբերյալ։
