Մշակույթ
21:20 21/10/2021

Համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի 100-ամյակին

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի 100-ամյակին։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) որպես դիրիժոր կղեկավարի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա):

Որպես մենակատար ելույթ կունենա ակորդեոնահար Սիմոնե Զանկինին (Իտալիա): Համերգի ծրագրում Աստոր Պիացոլայի ստեղծագործություններն են։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ