fbpx
Մարզեր

20:50 23/9/2019

PicsArt ընկերությունը սոցիալական ծրագրեր է իրականացրել Տավուշի մարզում

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար «Պիկսարտ» (PicsArt) ընկերությունը սոցիալական ծրագրեր իրականացրեց Տավուշի մարզում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքում կարևոր տեղ զբաղեցրերց «Պիկսարտ» ընկերության կողմից իրակացված սոցիալական ծրագրերը Տավուշի մարզում:

Մասնավորապես՝ սեպտեմբերի 21-ին Չորաթան գյուղում բացվեց ժամանակակից համակարգչային լսարան, իսկ սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ Իջևան քաղաքի մուտքի մոտ իրականացվեցին լուսավորության համակարգի և առափնյա հատվածի վերանորոգման աշխատանքներ:

Տավուշի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում ու բարձր է գնահատում «Պիկսարտ» ընկերության գործընկերությունը և հոգատարությունը տարածաշրջանի հանդեպ: Կազմակերպությանը մաղթում ենք մեծ հաջողություններ և ակնկալում ենք նորանոր համագործակցության ծրագրեր:

Վերեվ