fbpx
Ժամանց

11:30 18/5/2019

Պիկասոյի նկարը վերավաճառքի ժաանակ շատ էժան է վաճառվել

Նշանավոր իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը տոնավաճառում գնվել է ընդամենը 230 ֆունտ սթերլինգով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Ստեղծագործությունը շատ նման է լեգենդար իսպանացի նկարչի մեկ այլ՝ 1930 թվականին ստեղծված «Լողացողը՝ նստած ծովափին» նկարին: Կտավը վաճառքում գնվել է հին իրերի սիրահար Ֆիլիպ Ստեպլտոնի կողմից:

Սկզբում 52-ամյա Ստեպլտոնը կեղծ է կարծել նկարի վրա գրված «Պկիսասոյի հավաքածու» բառերը, սակայն գնել է այն և գնումից 6 ամիս անց այն ցույց տվել փորձագետ Ռոզի Մեյին:

Նրա խոսքով՝ նա լիովին վստահ է, որ կտավը պատկանում է Պիկասոյի վրձնին, քանի որ դրա համար շատ ապացույցներ կան: Մեյի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, տվյալ ստեղծագործությունը էսքիզ է, որը Պիկասոն նվիրել է իր ընկերոջը՝ Ռոլանդ Պենրոուզին:

Նկարը հաջորդ տարի կներկայացվի աճուրդում:

 

Վերեվ