fbpx
Սպորտ

Պիկեն իր աջակցություն է հայտնել Վալվերդեին. AS

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հնարավոր հեռացման մասին շշուկները մեկնաբանել է թիմի պաշտպան Ժերար Պիկեն:

«Քիչ մարզիչներ կարող էին երկու չեմպիոնական տիտղոս ու մեկ գավաթ նվաճել առաջին երկու մրցաշրջանում: Նրան խիստ քննադատում են Չեմպիոնների լիգայի համար, սակայն կարող եմ վստահեցնել, որ Վալվերդեն նման իրավիճակների մեծ փորձ ունի:

Շաբաթ օրը կարևորագույն հանդիպում ունենք «Խետաֆե»-ի հետ: Այն բարդ է լինելու, սակայն ամեն ինչ կանենք արդյունքի հասնելու համար»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS-ն:

Այս պահին Կատալոնական ակումբը 10 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ