Հարգելի լրագրողներ,
Միացե՛ք մեզ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ պիկետի։ Ձեր մասնակցությունը կարող է մեծ փոփոխություն բերել Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհի բացմանը.
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է գալիս Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) շարունակվող հումանիտար ճգնաժամի դեմ և քայլեր է ձեռնարկել՝ պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները և արժանապատվությունը։
Վայրը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն
Ամսաթիվ՝ 14.08.23
Ժամը՝ 12:30
Ամիսներ շարունակ Արցախի հայ ժողովուրդը կանգնած է հպատակեցման, հայրենազրկման, ցեղասպանության, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման առաջ։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և Արցախում ռուսական զինված ուժերի առկայությամբ՝ Ռուսաստանը չի կանխել մինչ այս եղած հայ ժողովրդի տառապանքները։
Մենք չենք կարող դիտորդի դերում գտնվել, քանի որ վտանգված են անմեղ կյանքեր, իսկ արցախցահայերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև Բերձորի/Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ խաթարված, ինչը մենք ահազանգել ենք, երբ հայաթափում էին Բերձորը, Աղավնոն ու Սուսը։
Եկեք մեր դիրքորոշումն ու գնահատականը նամակով հղենք Ռուսաստանին։ Նամակի բովանդակությունը կհրապարակվի տեղում։
Միացե՛ք մեզ և դարձե՛ք փոփոխությունների շարժման մի մասը:
Ձեր՝
«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնություն