Կառավարություն

Անդրանիկ Փիլոյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նախարար Փիլոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում՝ հավելելով, որ նորի ներդրման հետ մեկտեղ շարունակելու է զարգացնել նաև նախկինում մեկնարկված ծրագրերը: Ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին: Ի թիվս այլ հանձնարարականների, նախարարն ընդգծել է մասնավորապես քաղպաշտպանության և ձմեռային սեզոնի նախապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը:

Խորհրդակցությունից հետո Անդրանիկ Փիլոյանը շրջել է նախարարության մասնաշենքերով, ծանոթացել ԱԻՆ աշխատակիցների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ