Կատալոնական «Բարսելոնայի» նվիրյալներից Ժերար Պիկեն ասել է, որ կարող է ավարտել կարիերան արդեն այս մրցաշրջանից հետո։
Այս մասին հայտնում է La Sotana-ն։
Պիկեն իր խոսքում նշել է, որ հեռանալու է ֆուտբոլից, որպես «Բարսայի» ֆուտբոլիստ ու կարող է դա տեղի ունենալ արդեն հաջորդ մրցաշրջանից։
Նա նշել է, որ այն օրը, երբ զգաց, որ այլևս պետք չէ կատալոնական ակումբին, կհեռանա։
Նշենք, որ Պիկեն «Բարսայի» սան է։