Ժամանց

Պիտբուլը փրկել է տիրոջը մեծ շնաձկից

Դարբի մականունով պիտբուլը տիրոջը փրկել է գրեթե 2 մետրանոց շնաձկից: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

Անցյալ ամիս Կալիֆոռնիայից Ջեյմս Ուայթը Սոնոմա շրջանում՝ Բոդեգա ծոցում ափից ձուկ էր որսում: Նրա կարթը բռնել էր շնաձուկը:

«Կարծում եմ, ես կարթաթելը կարողացա փաթաթել, որովհետեւ նա լողում էր ինձ մոտ», – ասել է ձկնորսը:

Երբ Ուայթը գնացել է կարթը հանելու, ձուկը շրջվել է եւ կծել նրա կոճը:

«Միանգամից արյուն հորդաց: Կծելու արդյունքում վնասվեց զարկերակը», – ասել է Ուայթը: Շնաձկան ծնոտից դուրս գալու փորձերն անարդյունք են եղել:

Հենց այդ ժամանակ Դարբին, որը քիչ հեռու նստած էր Ուայթի մեքենայում, վազել է օգնության: 1 տարեկան շունը վազել էր շնաձկան մոտ եւ սկսել կծել նրա խռիկները, սակայն դրանից ձուկը միայն ավելի ամուր է սեղմել ծնոտը: Այնուհետ շունը բռնել է շնաձկան պոչը եւ բառացիորեն այն խլել տիրոջից:

NBC Bay Area-ին Ուայթը պատմնել է, որ նա շնաձկանը նետել է ծովը եւ վերջինս լողալով հեռացել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ