fbpx
Ժամանց

Բրեդ Փիթն իր նախկին կնոջը նվիրել է 79 մլն արժողությամբ առանձնատուն

Բրեդ Փիթն իր նախկին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին, նվիրել է 79 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Սա այն տունն է, որտեղ ապրում էր զույգն ամուսնության տարիներին։ 2019 թվականին Էնիսթոնը վրդովվել էր իմանալով, որ առանձնատունը վաճառվում է և զղջացել, որ չի գնել Փիթի բաժնեմասը։ Նախկին ամուսինը որոշել է հաճոյանալ Ջենիֆերին նրա 50-ամյակի առթիվ՝ գնելով իրենց բնակարանն՝ իրենց ընդհանուր պատմությամբ։

Առանձնատունը, որը կառուցված է ֆրանսիական ոճով, ունի 10 սենյակ, լողավազան, թենիսի կորտ և սեփական գինու մառան։ Հատկապես ուշագրավ են բրազիլական կարմրափայտ ծառի հատակները, արվեստի ստուդիան և սեփական կինոթատրոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ