Դերասան Բրեդ Փիթն արդեն երեխաներին է ներկայացրել իր նոր սիրելիին՝ ֆիթնես մարզիչ Ինես դե Ռամոնին։ Այս մասին հայտնում է dni.ru հրատարակությունը՝ հղում անելով արտասահմանյան մամուլին։ Բրեդի եւ դե Ռամոնի հարաբերությունները սկսվել են մոտ մեկ տարի առաջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, նորաստեղծ զույգն արդեն հասցրել է բավականին շատ բան անել միասին։ Տեղեկություններ կան, որ Բրեդ Փիթը նույնիսկ նոր սիրելիի է հրավիրել Ֆրանսիայի իր ամրոց, որտեղ նրանք անցկացրել են ամառվա գրեթե կեսը։ Դերասանին հաջողվել է Ինեսին ծանոթացնել իր երեխաների հետ, ինչը զայրացրել է հոլիվուդյան աստղի նախկին կնոջը։
Փիթի ամուսնությունն ավարտվել է 2016թ.-ին։ Աստղային զույգն ունի վեց ընդհանուր երեխա։ Ամուսնալուծությունների աղմկահարույց սկանդալից հետո Փիթի նախկին կինը հայց է ներկայացրել դատարան՝ երեխաների միանձնյա խնամակալությանը հասնելու հույսով: Միաժամանակ Բրեդը պնդել է համատեղ խնամակալությունը։