fbpx
Ժամանց

Փիղը գրեթե ոտնատակ էր անում զբոսաշրջիկին, որը սելֆի էր ցանկանում անել

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է փիղը ընկնում 3 մարդու հետևից, որոնք ցանկանում էին սելֆի անել կենդանու հետ: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, կենդանին որպես սպառնալիք է գնահատել նրանց լուսանկարվելու ցանկությունը և հարձակվել:

Նրանցից երկուսին հաջողվել է փախչել, իսկ երրորդը սայթաքել է ու ընկել: Փիղը նրան հարվածել է կնճիթով և կարող էր մահացու ոտնակոխ անել, սակայն տղամարդուն հաջողվել է ոտքի կանգնել և փախչել: Փիղը մի քանի վայրկյան էլ է գնացել նրա հետևից, բայց հետո հարձակումը դադարեցրել է և այլ ուղղությամբ շարժվել:

Տեղի բնակիչները հայտնել են, որ 50 փղից բաղկացած խումբն անտառից դուրս է եկել սնունդ որոնելով։ Նրանց համար սովորական պայմաններում ռեսուրսների պակասը քաղցած կենդանիներին քշում է գյուղերին և գյուղատնտեսական վայրերին մոտ: Այսպիսի փղերից մեկն էլ հենց հայտնվել էր հարակից գյուղի բնակիչների ուշադրության կենտրոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ