«Ակտոբե»-ն Ղազախստանի առաջնության 28-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց «Տարազ»-ի հետ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում անցկացրեց 84 րոպե:
Ազգային հավաքականի ֆուտբոլիստը նույնիսկ մասնակցություն ունեցավ իր թիմի գոլային գրոհին:
Այս պահի դրությամբ «Ակտոբե»-ն 12 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:
