fbpx
Մշակույթ

02:30 3/9/2019

Պլաչիդո Դոմինգոյի համերգները չեն չեղարկվի

Օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի  ելույթները չեն չեղարկվի Վիեննայի պետական օպերայի կողմից, որի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել:

Դոմինգոյի հետ առկա պարտավորագրերը չեղարկելու համար Ավստրիայի թատրոնը իրավաբանորեն հիմնավորված պատճառներ չի տեսնում: Նա ամենայն հավանականությամբ կկարողանա հանգիստ ելույթ ունենալ 2019 թվականի հոկտեմբերին և 2020 թվականի հունիսին Վիեննայում նախատեսվելիք բեմադրություններում: Ի լրումն սրա՝ Վիեննայի օպերան գնահատում Է երգչի գեղարվեստական տաղանդը և մարդկային որակները։
«Ես ցնցված Էի, երբ մեղադրանքների մասին իմացա ԶԼՄ-ներից: Ես չեմ ցանկանում դրանց գնահատական տալ: Ես նաև չեմ ցանկանում հապճեպորեն մեղադրել Պլաչիդո Դոմինգոյին: Մենք ապրում ենք իրավական պետությունում, և փաստերն ինքնին խոսուն են. նրա դեմ չկա ո՛չ մեղադրական եզրակացություն, ո՛չ ոստիկանական հետաքննություն: Լոս Անջելեսի օպերան, որտեղ նա ղեկավար պաշտոն Է զբաղեցնում, ի տարբերություն Վիեննայի օպերայի, ստուգում Է սկսել, գործում Է անամեղության կանխավարկածը: Մեզ որևիցե մեղադրանք հայտնի չԷ մեր պատասխանատվության ոլորտում»,- հայտարարել Է Մեյերը Ավստրիայի Մամուլի գործակալությանը:

Այս տարվա օգոստոս ամսին ութ երգչուհի և մեկ պարուհի Associated Press գործակալությանը տեղեկացրել  էին, որ 1980-ական թվականների վերջից սկսած տարբեր ժամանակներում ոտնձգությունների են ենթարկվել Դոմինգոյի կողմից: Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել Է տենորի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին պլանավորված համերգը տեղեկանալով նրան առաջադրված մեղադրանքներին: Նաև Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը հետ Է կանչել սեպտեմբերի 18-ին նախատեսված համերգին մասնակցելու Դոմինգոյի հրավերը։

Վերեվ