fbpx
Աշխարհ

Շոլցը և Մակրոնը պլանավորում են հանդիպել Բեռլինում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կհանդիպեն Բեռլինում, որտեղ աշխատանքային ընթրիքի շրջանակներում կքննարկեն երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի իրադրությունը:

Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:

«Մամուլի ասուլիս պլանավորված չԷ»,- հավելել է նա: Շոլցը երկուշաբթի օրվանից գտնվում է կարանտինում կորոնավիուսի դրական թեստից հետո: Ինչպես ասել է Հեբեշտրայտը, կանցլերն «արդեն հանգստյան օրերից սկսած» կարող է աշխատել լրիվ ծավալով: «Այսօր նրա Էքսպրես-թեստը բացասական էր, բայց անհրաժեշտ է նաև բացասական պոլիմերազային շղթայական ռեկացիա»,- հավելել է նախարարների կաբինետի ներկայացուցիչըը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ