«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կալենցի, Սեպուհի փողոցների, Հ.Հակոբյան փող. 1-3, Քեռու փող. 1-12, Բարբյուսի փող. 1-11 համարների, Կիևյան փող. 15/1, 19 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
